Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ. Արայիկ Հարությունյան

Dirqapahneri het

Հարգելի՛ հայրենակիցներ

Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում…

Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին…

Հ.Գ.

Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/565986564098721?__xts__%5B0%5D=68.ARAbq9Z54ZrJ1Sf5_7FB4-cHPmPXBpUwUXyEhSEcWR4WviqOtQcWWDRnPltpeB481va6EB9OkeXHgrtlppDOFJVBKN6WykQvtOpyLKP2KavYp5K73XuWOcrD-I-8dGAaj1m4c1ujNWzpE51xNCBxCNVeq0AzPEtHfxCY4ZoftPNQv9Mgzcil4hXk8_QrbcmtQfdobtytVw4L_5tK0drW4Zmzl5ACNsVQo2Sao4VrWHW9MrJuvnKwJlffSifnAYzp5qEFjsRSiQLCXxvaSHovKx15qTWt7zXkBHIFMgOjbP6VZZ0CNKBBfJ-a-oY6irAKqa_gJ739TXYuLJyWYliyG3yBEm1PVfF-_OBQD5dYtP1G5_u25e7MeHI&__tn__=-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…