Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր. Սուրեն Պապիկյան

Metalurg

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,
Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։ Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին:
Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ #հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:
Այս ճյուղի կարևորությունն ու նշանակությունը հատկապես ցայտուն երևաց կորոնավիրուսյան համավարակի պայմաններում, երբ բնագավառը ցուցաբերեց բացառիկ կենսական տոկունություն։ Պետությունն էլ իր հերթին ամեն քայլ ձեռնարկեց այդ ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Հարգելի’ մասնագետներ,
Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կարողություններ և նվիրում։ Շնորհիվ ձեր պատասխանատվության ու գիտելիքների, դուք պահպանում եք Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու ապահովում կայուն զարգացում։ Մեր հանրապետության համար օրակարգային է ոլորտի արդիականացումը, գրագետ ու ռացիոնալ շահագործումը, ինչին ուղղված փոփոխությունները արդեն նախաձեռնվել են և կշարունակեն իրականացվել։ Իսկ այդ գործն անհնար է առանց Ձեզ։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին:

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1333472233528308

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…