Լոս Անջելեսի հայ համայնքը ցույց է կազմակերպելու Ադրբեջանի հյուպատոսության առջև

Hay hamaynq

Հայ համայնքը հուլիսի 20-ին բողոքի ցույց է անցկացնելու Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մասիս» թերթից։

«Երկուշաբթի, Յուլիս 20-ին, առաւօտեան ժամը 10-ին, տեղի պիտի ունենայ բողոքի ցոյց Լոս Անճելոսի մէջ գործող Ատրպէյճանի հիւպատոսարանին առջեւ, որ կը գտնուի 11766 Wilshire պողոտայի վրայ:

«Ոչ Թուրք-Ատրպէյճանական Ակրեսիային» կարգախօսին տակ տեղի ունենալիք հանրահաւաքին պիտի մասնակցին համայնքի հայերը խաղաղ ցոյցով արտայայտելու համար իրենց բողոքը` Հայաստանի խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուղ ռազմական գործողութիւններուն դէմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…