Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր. Նիկոլ Փաշինյան

fond

Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Կանխավ շնորհակալություն:
#ՀպարտԵնքՈրՀայԵնք
#ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2698367703816941?__xts__%5B0%5D=68.ARDPOv_x9BHdcbQ5Ie8u95tHQzcnLVH4r1sShwHZtGdTKBE3j2LkbFkEkvXVYzDzkuvDv6ULdGcA7D_zpyKJWm6ZbZS9CDZ1jst09LO0QNWAdPDxj3RPugFnwU5vsv5-RFB0Iqbc7Yvn8XrJ5r-KvnOqFtosYtctA7BqS01CgDln15jzvw7bRkgdKy1uLuraOWYZ1Q7IeIdpPXDLCt88-jQmBGO0jneOFE-6Saf77noOB2oMYUVScQsDWRcn0JBPGrcwv5j7lfBAm38OzMCoBhfYJODFHV8DOPMEOgGFSUD9epo2ALVZ5HB0As2ST1npPocxpfWHsF4Eeugjanrozjg0falN7v2A_1tXm2w1cFYibwl9fecWwmhnmQ&__tn__=-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…