Սպանության փորձ՝ Սարի թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 39-ամյա բնակչին

Spanutyan pordz Sari taghum

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին և ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի և ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Սարի Թաղի 27-ամյա բնակիչը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Սարի Թաղի 39-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սարի Թաղում հրազենային վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի 27-ամյա բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում եմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…