Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել 20 մարդու

20 patand

Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում զինված տղամարդը մոտ 20 մարդու պատանդ է վերցրել և  սպառնում է սպանել ավտոբուսի ուղևորներին՝ հաղորդում է Vesti.ru

Ոստիկաններն ու հատուկ նշանակության ուժերը շրջապատել են ավտոբուսը Ցենտրալնայա հրապարակում: Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի ինքնաձիգ զենք և մի քանի նռնակ:
Թե ինչ պահանջներ է ներկայացրել հարձակվողը՝ չի հաղորդվում: Հայտնի է, որ նա սպառնում է սպանել ավտոբուսում գտնվող մարդկանց և հեռակառավարվող պայթուցիկ սարք գործարկել քաղաքի մյուս հատվածում:
Ըստ ականատեսների՝ այս պահին լսվում են կրակոցներ:
1lurer

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…