Խաբարովսկում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում

Nerpetakan krqer

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով պետք է փոխարինի Խաբարովսկի երկրամասի ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին, ժամանել է Խաբարովսկ: Միևնույն ժամանակ, քաղաքում Ֆուրգալի ձերբակալման և պաշտոնաթողության դեմ բողոքի ցույցերը չեն դադարում՝ գրում է Lenta.ru-ն:

Բողոքի ակցիան իրականացվում է 11-րդ անգամ անընդմեջ, և ամեն օր մասնակիցների թիվը զգալիորեն ավելանում է: Նրանք հանդես են գալիս «Ֆուրգալը մեր ընտրությունն է», «Ազատություն Ֆուրգալին» կարգախոսներով, որոնց ավելացվել են նաև Խաբարովսկից Դեգտյարյովից հեռացման և նախագահ Պուտինի հրաժարականը պահանջող կարգախոսները:

Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատարն արձագանքել է իր քննադատներին: Instagram-ի իր էջում նա գրել է. «Նրանք, ովքեր գոռում են՝ Դեգտյարյով հեռացիր… Ես չեմ հեռանա: Քանի որ պետք է աշխատենք»: Դեգտյարյովը ավելացրել է, որ եթե աշխատանքից ազատված Սերգեյ Ֆուրգալը արդարացվի, նա «իր իրերը կհավաքի ու կհեռանա»:

Շաբաթ օրը նախատեսված է ևս մեկ բազմահազարանոց ակցիա, իսկ Դեգտյարյովն առայժմ պատրաստ չէ խոսել ցուցարարների հետ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…