Դիմորդների ծնողները վերջնաժամկետ կներկայացնեն ԿԳՄՍ նախարարին, հարցին լուծում չտալու դեպքում էլ դատի կտան

boghoq

Մեզ պատասխանեցին, որ այստեղ մեզ չեն ընդունում. կարծում եմ՝ այս պահի դրությամբ իրենք այս հարցին լուրջ չեն վերաբերվում: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողներին հայտնեց բուհեր չընդունված դիմորդների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Նա նշեց, որ ուզում էին խնդրին մոտիկից ծանոթացնել Նիկոլ Փաշինյանին, սակայն ասել են, որ աշխատակազմին տեղյակ են պահել, աշխատակազմն էլ ասել է, որ չեն կարող ընդունել իրենց: Այս մասին հայտնում է News.am-ը: 

«Մենք արդեն անցնելու ենք այլ պայքարի, քանի որ մենք ճիշտ ենք, դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին եւ ԳԹԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց, որոնք մեզ պատշաճ ձեւով չեն ներկայացրել կարգը:

Նամակ ենք կազմել, որը կներկայացնենք ԿԳՄՍ նախարարին, նամակի կարգով արդեն վերջնական պահանջ կներկայացնենք, կտանք վերջնաժամկետ, եթե այդ ընթացքում խնդրին լուծում չտվեցին, ապա մենք միանշանակ դատի ենք տալու իրեն: Արայիկ Հարությունյանն իրավունք չունի ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնելու, ամոթ իրեն»,- ասաց ակցիայի մասնակիցը եւ հավելեց.

«Ես չեի պատկերացնում, որ վարչապետը մեզ չէր ընդունի, քանի որ այստեղ գալով հավատացել ենք, որ վարչապետը գոնե մեկ հոգու կընդունի ու իր կողմից որոշում կկայացնի այս խնդրի լուծման համար:

Հեղափոխության ժամանակ, երբ գլխարկներին «Դուխով» էին գրել, այդ դուխը մեր հոգու մեջ է, մենք այդ դուխով ծնվել ենք, ապրել ենք ու ապրելու ենք»,-ասաց ակցիայի մասնակիցը:

 

 

auroranews,an

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…