Կոնսերվատորիայի դիմաց երեկոյան ժամերին կհնչի կոմիտասյան երաժշտություն. քաղաքապետարանը ողջունել է առաջարկը

Konservatoria

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց կհնչի երգահան, երգիչ Կոմիտաս վարդապետի երաժշտությունը։

Երեւանի ավագանու «ԻՄ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նամակով դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին եւ այժմ, մշակույթի գծով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից ստացել է դրական պատասխան: «Առաջարկս ողջունվել է եւ կարծես թե շուտով իրականություն կդառնա։ Կոմիտասի արձանի մոտ հատուկ տեխնիկայի միջոցով երեկոյան ժամերին մեր քաղաքացիները կլսեն անզուգական երաժշտին»,- ասաց նա:

Ավագանու անդամը միաժամանակ նկատեց՝ գաղափարը դեռ նախնական փուլում է ու պետք է քննարկեն, թե ինչ որակի եւ արտադրանքի տեխնիկա են ձեռքբերելու, որպեսզի բարձր որակ ապահովեն։ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ երեկվա ֆեսյբուքյան իր գրառումից հետո արդեն քաղաքացիներ են արձագանքել, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցել։

Լեւոն Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե նախնական հաշվարկով ինչքա՞ն գումար է պահանջվում գաղափարն իրագործելու համար եւ արդյո՞ք համայնքային բյուջեում կա այն: Վերջինս նշեց, որ դեռ հաշվարկված չէ, սակայն արձագանքներից դատելով կարելի է ենթադրել, որ առանձին անհատների ֆինանսական աջակցությունների հաշվին էլ կարելի է իրագործել, իսկ եթե ոչ՝ ապա դեռ քննարկել է պետք:

 

 

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…