Սերգեյ Բագրատյանը մի քրեական գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Harcaqnnvel e

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից  դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով», -ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին գրություն էր ներկայացրել խորհրդարանի նախագահին:
Սերգեյ Բագրատյանը ԱԺ պատգամավոր է 2017 թվականից: 2017-2019թթ. եղել է խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…