Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, հայ երիտասարդ է տուժել, ձերբակալվել է 50 ադրբեջանցի (տեսանյութ)

Hayeri miutyun

Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են հարձակվել հայերի վրա։ «Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա, ընդ որում, պատահաբեր ծեծել են նաև մեկ ադրբեջանցու»։

Հարձակման հետեւանքով 1 հայ երիտասարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրան ծեծի են ենթարկել խմբով, իր մեքենայի մեջ, ջարդուփշուր արել մեքենան:

Մոսկվայի ոստիկանները Լյուբլինայի հատվածում ձերբակալել են 50 ադրբեջանցուց կազմված խմբի, որոնք հարձակվել են հայերի վրա։

https://www.facebook.com/souzarmyanrossii/videos/1616979701793695/?t=1

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…