«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ զինծառայող Արթուր Մուրադյանի հուղարկավորության արարողությունը

Erablur

ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Շարքային Արթուր Մուրադյանը թշնամու արձակած ականանետային հարվածներից ստացել էր ծանր բեկորային վիրավորում՝ ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

 

Լիլիթ Դեմուրյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…