Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին», ով մասնակցելիս է եղել օրենքով գող «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը

Jnd

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել 56-ամյա Ջնդի Ամարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…