Թուրքիան նվազեցրել է Եփրատի հոսքը, ինչի հետևանքով երեխաներ են տուժում.

Eprati hosqy

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի ջրային քաղաքականությանը՝ նշելով, որ այն շարունակում է զարմացնել: Թուրքիան զգալիորեն նվազեցրել է Եփրատի գետահոսքը, ինչի հետևանքով զգալիորեն տուժել են Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանները, որոնցում 40 աստիճան շոգ է։ Ջրազրկված շատ կենդանիներ սատկել են։ Այդ ամենից տուժել են բազմաթիվ երեխաներ։

«Թուրքիան շարունակում է զարմացնել

Թուրքիան զգալիորեն նվազեցրել է Եփրատի գետահոսքը, ինչի հետևանքով զգալի տուժել են Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանները, որոնցում 40 աստիճան շոգ է։ Ջրազրկված շատ կենդանիներ անկել (սատկել) են։ Այդ ամենից տուժել են բազմաթիվ երեխաներ։

Ջրի պակասը հանգեցրել է հոսանքազրկումների, իսկ երբ չկա էլեկտրականություն, բարձրանում է երեխաների մարմնի ջերմաստիճանը, ապա երբ վերականգնվում է էլեկտրականությունը, սկսում են աշխատել հովացուցիչ սարքերը, և երեխաները հաճախ հիվանդանում են, մրսում են։ Բացի այդ, ոչ մաքուր ջրի պատճառով տարածվել են աղիքային վարակները։ Հիվանդանոցներն օրական 70 երեխա են ընդունում։

Հ․Գ․ — Զարմացնել ասելով՝ նկատի ունեի երեխաների հետ կապված նման խնդիրը, այլապես շատ հետևանքների էի հանդիպել՝ կապված Թուրքիայի կողմից անդրսահմանային գետերը ջրազրկելու հետ»,- նշված է թուրքագետի գրառման մեջ:

https://www.facebook.com/hayk.gabrielyan.9/posts/10221574303181267

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…