Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար. Նա պարզաբանում է ներկայացրել երեկույթի առնչությամբ

Hayk Sargsyan

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար: Հայկ Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ պարզաբանում ներկայացնելով Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ:

Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։
Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։
Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար։

https://www.facebook.com/hayk.zarehi/photos/a.554731628305584/978011115977631/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDi6ym3P7yN7knMeuMN2u_t-XMkWeUIV-z7VQgavz6Yt40qMHxO3B_Jj2y-LbKhJk5trB4dtf6dcjeJ-3NvZDwn1_zCPXmNRw-JK9K8BuobMP87Le5I6E9Xc-1sJgPgp3MMenCcpdqytBhrevK3fGp1Tc3HBk7rt2ZlGFzdg5eGsQkM2JQyooeKFBvWXKLEdpr4xFHRdZ8cQxiAhD5uLKG6cR6lg93n3o6heXvJDw7-jBu4HBgA20msVotfMBDI2S7keY7rR-SImwiOTr7JsExffleWZ61NQaE2qOyzvbuzLN-0_kcjFM-FkMTWxOBiqDO9lUcTHM2PoKJVan77I1Y&__tn__=-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…