«ՎԵՈՆ Արմենիա»-ի «Թիմ» ընկերությանն օտարված բաժնետոմսերը կգրավադրվեն «Արկդշինբանկ»-ում

Grav

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 29-ի նիստում կքննարկի  «ՎԵՈՆ Արմենիա» («Բիլայն» ապրանքանիշ) փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերը գրավադրելուն համաձայնություն տալու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «Թիմ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելուց հետո վերջինիս կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Որոշումը հիմնավորվում է նրանով, որ «ՎԵՈՆ Արմենիա»-ի կողմից հանձնաժողովին հղված հուլիսի 16-ի N204/20-И11 գրությունրում նշվել է, որ «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության («ՎԵՈՆ Արմենիա»-ի սեփականատեր) և «Թիմ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «Թիմ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից, և վերջիններիս միջև կնքված վարկային պայմանագրով դրանք վերադարձնելու «Թիմ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ Ընկերության բաժնետոմսերի գրավով, որի կապակցությամբ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խնդրել է իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Թիմ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնութուն տալ նշված բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրմանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 10-ի նիստում համաձայնություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…