Արևշատ գյուղի մի բնակիչ կրակել էր հարևանների ուղղությամբ.

arevshat

Հուլիսի 27-ին՝ ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արևշատ գյուղի մի բնակիչ վիճաբանության ժամանակ հրացանը պահել է հարևանների վրա, ապա օդ կրակել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու և բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարևանների ուղղությամբ:

45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին և ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:
Հրացանն առգրավվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…