Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 9 ընտանիքի կտրամադրի հատկացում

hatkacum

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

• 2018 – 2020 թթ. տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
• 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի

Պայմանագրային զինծառայողներ Զոհրաբ Գևորգի Սիանոսյանի, Արթուր Մարտունի Նալբանդյանի, Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250000 ՀՀ դրամ: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներ՝ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին և Արտակ Վլադիկի Օհանյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200000 ՀՀ դրամ և 150000 ՀՀ դրամ:

Արթուր Մարտունի Նալբանդյանի ընտանիքին և Արտակ Վլադիկի Օհանյանին լրացուցիչ կտրամադրվի ամսական 100000 ՀՀ դրամ օրենքով սահմանված կարգով՝ մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը:

2015-2016 թթ. մասով հիշեցնենք, որ հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1044500172613712&id=302935753436828

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…