ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

shortum

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նար-Դոս փողոցում գտնվող ՓԲ ընկերության գրասենյակում երկու անձինք, հարվածներ հասցնելով, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Որոշում է կայացվել՝ քաղաքացուն տուժող ճանաչելու մասին:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում առգրավվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…