«Դեժավյո՞ւ. Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի 100 տարվան ընդառաջ, Սևրի 100-ամյակից 10 օր առաջ»․ Արսեն Խառատյան

Aliq media

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարավային Կովկասի քաղաքական աշխարհագրությունը ձևավորած ռուս-թուրքական Կարսի և Մոսկվայի պայմանագրերի 100-րդ տարեդարձին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել տարելիցին ընդառաջ, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու հնարավոր առաջիկա զարգացումները մի շարք հարցերի տեղիք են տալիս:

— Արդյո՞ք այս, այսպես կոչված զորավարժությունից հետո թուրքական կայազոր է մնալու Նախիջևանում:

— Հաշվի առնելով, որ սա նաև Իրանի հետ սահմանն է, ի՞նչ մոտեցում ունի խնդրի շուրջ Թեհրանը:

— Տեղի ունեցածն ինչպե՞ս է փոխում Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Նախիջևանի շուրջ ռուս-թուրքական համաձայնությունները:

— Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից արդյո՞ք պետք է ենթադրել, որ տարածաշրջանում հարց լուծողները Մոսկվան և Անկարան են դառնում, ինչպես 100 տարի առաջ:

— Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ռուս-թուրքական դուոյի միջոցով խնդիրները լուծելը, թե` որպես հակակշիռ պետք է ջանքեր ներդնել Արևմուտքի ներգրավման ուղղությամբ:

Այս ու նմանատիպ շատ հարցեր է՛լ ավելի ակտուալ են դառնում, հաշվի առնելով գործընթացների արագ ընթացքը, ուստի առանց խուճապի, պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին:

Ի դեպ, օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սա լավ առիթ է պայմանագիրն ստորագրած երկրներին հիշեցնելու իրենց ստանձնած պարտավորությունների մասին` այս կերպ նաև ներգրավելով նրանց տարածաշրջանային գործընթացներում»:

 

radio aurora

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…