31-ամյա կինը ծննդաբերելուց հետո երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը.

Noracin

Հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ-ն ձերբակալվել է։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…