Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման, սակայն նա հրաժարվել է

Gonsales

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ՝ շեշտելով, որ բուժումը հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Մեր զրույցում Արթուր Պիվազյանը պարզաբանեց, որ հրաժարվել են կոնկրետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելուց, սակայն պատճառները մանրամասնել չեն կարող:

Այժմ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելու վերաբերյալ:

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, եւ դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա մեղադրվում է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…