Քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով. Արցախի նախագահ

Shantaj

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:

«Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու»,- տեղեկացրել է Հարությունյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Արցախի նախագահը ի պատասխան Ալիևի երեկվա հայտարարությունների,  ընդգծել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի: Արկածախնդրությունն ու ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության  նկատմամբ ցանկացած սպառնալիքի, մեկ անգամ ևս հաստատում եմ մեր հետևյալ վճռականությունը. Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալու հակառակորդին:

Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ:

Իհարկե սա պատասխան է հաճախակի, և վերջին անգամ երեկ Ադրբեջանի նախագահի անհիմն, անտրամաբանական, անհեռանկարայյին հայտարարություններին ու խոսքերին:

Կասկածի տակ չպետք  է դրվեն մեր այն քայլերը, որոնց սկիզբը դրել ենք միասին 88-ից:

Այն սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել: Փոփոխելու պարագայում ավելի ընդարձակել մեր ոչ թե անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը: Սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր է»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/591940531484670/?t=2

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…