«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են.

Vnasazercel en

Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդ էր։

Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…