Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի մեկնաբանությունը «Լուրեր»-ին

libanan despan

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի մեկնաբանությունը «Լուրեր»-ին։

Նախ եւ առաջ կուզենայի երաշտիքի խոսքեր ասել աշխարհասփյուռ այն բոլոր անհատներին, որոնք գործնականում պայթյունին հաջորդոծ առաջին իսկ պահերից կապվել են Բեյրությում ՀՀ դեսպանություն՝ իրենց աջակցության ջերմ բարեմաղթանքներ հայտնելու։

Այս պահին Լիբանանում ստեղծվել է պետական ճգնաժամային խումբ, որի հետ մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, եւ ըստ այդ խմբի կողմից կազմվելիք գնահատականի եւ կարիքների ցանկի՝ քննության կառնվի Հայաստանի կողմից Լիբանանին հնարավոր աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում լիբանանահայ համայնքի հարանվանական, քաղաքական եւ հասարակական կառույցների ղեկավարնարների հետ՝ համայնքի կարիքները գնահատելու նպատակով։

Բուն համայնքի կրած վնասների առումով, հայահոծ շրջաններում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. զանգվածաբար վնասվել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, հաստատություններ. գործնականում պայթյունի վայրի շրջակա շատ մեծ շառավղով անվնաս ապակի չի մնացել։ Ցավոք, թերեւս ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները։

Ինչպես ասացի, դեսպանությունը ստացել է զորակցության բազմաթիվ գրություններ էլեկտրոնային փոստով, շարունակ զանգեր ենք ստանում դեսպանության շուրջօրյա թեժ գծին։ Դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, անձնակազմը շուրջօրյա կապի մեջ է ինչպես լիբանանյան պատկան մարմինների, այնպես էլ հայ համայնքի հետ։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…