Ստորագրված հուշագրի շնորհիվ «SAS Base» ծրագրավորման անվճար դասընթացներ կկազմակերպվեն

Anvchar dasntacner

Հ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում իրականացնելու վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Դը Գուրուս» ՍՊԸ-ի տնօրեն` Լիլիթ Թորոսյանը։
Ծրագրի շրջանակում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, անվճար հիմունքներով կիրականացվեն «SAS Base» ծրագրավորման լեզվի դասընթացներ:
 «Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։  
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: 
«SAS Base» ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում, հետևյալ հղումով. https://edu.hti.am/trainings/sas-base?fbclid=IwAR2OWK5CbbWVz7llIbllOPht1OyAUE_6gRAwrlSyh-7tibLl0WQSiOPRXYs

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…