Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

charashahum

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը: Արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու  վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել  հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…