«Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է

Haypost

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու՝ 24-ամյա երիտասարդի հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, օրավարձով վերցված «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մեծարենց փողոց, որտեղ 37-ամյա տղամարդը և ընկերը սպասել են ավտոմեքենայի մեջ, իսկ 24-ամյա երիտասարդը, տրանսպորտային միջոց գտնելու նպատակով, հեռացել է, նստել տաքսի ավտոմեքենա և ճանապարհը մատնացույց անելով՝ ուղևորվել Երևան քաղաքի Մեծարենց փողոց, որտեղ նրան են միացել վերոնշյալ երկու տղամարդիկ: Այնուհետև 24-ամյա երիտասարդը տաքսի ավտոմեքենայի վարորդին ցուցում է տվել վարել դեպի Երևան քաղաքի Սեբաստիա փողոց, որտեղ 36 և 37-ամյա տղամարդիկ իջել են ավտոմեքենայից, իսկ ինքը սպասել է ավտոմեքենայի մեջ:

37-ամյա տղամարդը և ընկերը մուտք են գործել «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժանմունք, որտեղ 36-ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, իսկ 37-ամյա տղամարդը, օգտագործելով իր հետ նախապես վերցրած դանակը, աշխատակիցներից  պահանջել են գումար, վերցրել այն, նստել շենքի ետնամասում կայանված տաքսի ավտոմեքենան և ցուցում տվել վարորդին վարել դեպի Մեծարենց փողոց: Նշված փողոցում իջնելով տաքսի ավտոմեքենայից՝ վերջիններս նստել են վերոնշյալ «Օպել Աստրա G» ավտոմեքենան, որը վարել է 24-ամյա երիտասարդը, և երեքով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության կազմակերպելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 37-ամյա և 36-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…