Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը. վերջինս լինելով պատգամավորական համարանիշներով Toyota-ով, «դեբոշ» է սարքել իրեն ճանապարհ չզիջելու համար

Varord

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է հնչեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Է. Մարուքյանի վարորդը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ ավտոքարշակի վարորդն է նախահարձակ եղել, սակայն Մալաթիայի ոստիկանները կարողացել են նշված վիճաբանության վայրում գտնվող մի քանի տեսախցիկների ձայնագրությունները ձեռք բերել, ինչը հերքել է Է. Մարուքյանի վարորդի խոսքերը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…