Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

gasparyan

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ «Ազատություն» ՌԿ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, թե Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սեւանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալովվարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։

Երեկ՝ օգոստոսի 9-ին Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, կապված «օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ»:

Ավելի ուշ փաստաբաննը տեղեկացրեց, որ Երեւանից օպերատիվ խումբ է մեկնել Սեւան՝ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար։

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…