Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է

Apaqinvel e

Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է: Այս մասին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Այս պահին նա գյուղի մեջ  կանգնած է, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց  գյուղապետը:

NEWS.am-ը զրուցել է վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանի հետ, որը վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ լավ է. «Շատ թեթեւակի ցավեր ունեմ, բայց դրանց ուշադրություն չեմ դարձնում, ի շնորհիվ մեր բժիշկների  արդեն լավ եմ»,- ասաց  նա:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը  վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նրա մոտ  առկա էր մարմնի մակերեսի մոտ 10%-ի  այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…