Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես հիսունից հարյուրով ավելի ցածր է. Արսեն Թորոսյան

ijnum e tvery

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված ներկա իրադրությանը ՀՀ-ում։

«Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին վերջին մի քանի շաբաթներում խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես հիսունից հարյուրով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը: Ունենք ռեալ հնարավորություն այս թիվն իջեցնելու»,- այս մասին քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱՆ Արսեն Թորոսյանը։ 

Թորոսյանի խոսքերով, հաղթահարման փուլը շարունակվում է, կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն կանոնները պահելով»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…