Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը. Նազենի Հովհաննիսյան

Nazeni Levon

 Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը:
Ինչու՞ է պետք անպայման մարդուն ընկալել միայն դժբախտության մեջ, սուտ զգացմունքով կարեկցել նրան, եթե կարելի է ուրախանալ նրա երջանկությամբ, իսկապես ու լիաթոք ուրախանալ նրա` սիրված լինելու հանգամանքից, նրա բարեկեցությամբ,կամ, թեկուզ անտարբեր թող լինեն, եթե չեն կարող «դիմանալ» ուրիշի երջանկությանը:Մի՞թե պարտադիր պիտի մահը պաշտենք: Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ` սեփական երկրում ու սեփական ազգակցին, կամ թեկուզ օտարին: Դեռ որքա՞ն կյանքեր պիտի դրվեն զոհասեղանին, որ այս հասարակության «արյան» ծարավը հագենա, որքա՞ն անսեր ու խորտակված ճակատագրեր պիտի կործանեն, որ բավարարվեն: Մի՞թե չի կարելի ուրախանալ, որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժվարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում: Մի՞թե չի կարելի մի քիչ տարբեր մտածող մարդուն չսևացնել, այլ մի նոր բան սովորել նրանից ու զարգանալ: Թե՞ պետք է անպայման լինեն քրտնահոտ, վատ ապրող, թշվառ, անկարող ու հավերժ դժբախտ, որ մեր հասարակությունն ընկալի տվյալ անձին իբրև «իր զավակ»: Ինչու՞ է միայն օտար հողում ապրող հայը հաջողակ ընկալվում կամ սիրելի լինում, ինչու՞ է Հայաստանի քարերի մեջ ծաղկած ծաղիկն անպայման տրորվում, որ «նմանվի» բոլորին, չտարբերվի հանկարծ ու չլինի անուշաբույր:
Մենք ազգովին պիտի փոխենք տեսլականը: Դժբախտության կոդը անեծք է: Անիծված հողը հաց չի տալիս:
Հ.Գ. Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը, իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար: Նրանք իրար են գտել, իսկ կյանքի իմաստն ու շարունակությունը հենց դա է, որ կա:
Միայն շատ, շատ ցավալի է, որ մենք ուզում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին:
Ցավալի է:
Հ.Գ.Գ. Ես ժպտում եմ իմ բոլոր ցավերի ու ապրածների միջով, ժպիտս եմ տարածում ու սեր տալիս, որովհետև մեզնում պակասավոր է դարձել հենց պարզ, մարդկային սերն ու ընկերական ժպիտը, իսկ դժբախտություններին սնել պետք չէ, նրանք արդեն ճիվաղների պես մեր շարքերում են ու քայքայում են` ներսից:
Սիրո լույսերը վառեք: Բավ է

https://www.facebook.com/NazeniHovhannisyanOfficial/photos/a.109521152465048/3180129712070828/?type=3&__xts__%5B0%5D=68.ARD0virfGzfxW0RzkiY5ZDTecUJ9m8MmXHDKIA5ZcD_he1FeFILHof7O2az1tSKEehui57GMW0Ic1xug0hReJl2rxVBIQEy1TkhqbkWH25gEfaZye6fv6uwXr3aVjLFEZYOnidTsyFu5wvGiMEgNLNoYSrOArFRt2CBUw5_sCmJ5fgPLSGFu-fC1knL-d85laRjX6CaZnqsL4ePw2hgGkqkZ1LtBcAjo2qbb5-Bl4aPo1KerhMbQxdGCdx82Sgo_hnpLYbNTpDCNIdvK_sz-39_7mFO76ieG_W7hA-fboG7wdCwPIVhpKfWHDT64Ou6ZvXvmr_HSyadQhz0K6vkCQxubsA&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…