Ադրբեջանի պաշտպանության նախարարը ապավինում է Թուրքիայի աջակցությանը

Turqerov

 Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Թուրքիայի և Թուրքիայի ԶՈւ անունից դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի ԶՈւ-ն ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ևս իր սուրբ պարտականությունը կիրագործի»։

Սա, կարծես թե, առաջին անգամն է, երբ Ադրբեջանն այսպես բացեիբաց ու պաշտոնապես հայտարարում է, որ իր «սուրբ պարտականության» կատարման համար ապավինում է Թուրքիայի ԶՈւ աջակցությանը։ Եվ հատկապես ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչում է Հուլիսյան մարտերի հետևանքով սկսված զորավարժությունների ֆոնին։

Նշենք, որ զորավարժությունների ավարտին Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերը պետք է անցկացնեին «Թուրք-ադրբեջանական արծիվ-2020» («Tur-Az qartalı-2020) համատեղ զորավարժությունը։ Սակայն, հաշվի առնելով թուրքական բարձրաստիճան պատվիրակության այցը, զորավարժությունները շարունակվել են մինչև այսօր։ Բացի այդ, օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացվել էին համատեղ ցամաքային վարժանքներ:

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…