Դեպքի նկարագրությունից զատ՝ օգտատերը անհիմն դժգոհություն էր հայտնել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ՝ այն որակելով «իմիտացիա»

parzabanum

Օգոստոսի 12-ի երեկոյան լրատվական կայքերից մեկի լրագրողը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որը վերաբերում էր հուլիսի 23-ին Երևանի Արզումանյան փողոցում կատարված կողոպուտի դեպքին։ Դեպքի նկարագրությունից զատ՝ օգտատերը անհիմն դժգոհություն էր հայտնել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ՝ այն որակելով «իմիտացիա»։ Պարզաբանենք, որ ոստիկանությունը գործել է  օպերատիվ, ինչի վկայությունն է ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։ Այսպես, տուժողից հաղորդում ընդունելուց հետո իրականացվել են օպերատիվ հարցումներ, կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ տարաբնույթ հետախուզական միջոցառումներ, վերծանվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկները: Արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Բացի այդ, հուլիսի 25-ին՝ դեպքից երկու օր անց, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության։ Քրեական գործի շրջանակներում ևս ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հանցանք կատարած անձի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով քրեական գործի վարույթը քննիչի որոշմամբ կասեցվել է, ինչը չի նշանակում, որ դադարեցվել են կասկածյալին հայտնաբերելու միջոցառումները։ Քրեական գործի վարույթը կասեցվելուց հետո օգոստոսի 8-ին նախաքննական մարմնի որոշմամբ կասկածվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Մաշտոցի բաժնի ծառայողները կարճ ժամանակում՝ օգոստոսի 12-ին, ժամը 15․20-ին (նախքան տուժողի ֆեյսբուքյան հրապարակումը), հետախուզվողին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական բաժին։ Այսինքն, հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է, ուստի ոստիկանությանն իր գործով զբաղվելու կոչ անող օգտատերերին հորդորում ենք համացանցում անհարկի և իրականության հետ որևէ աղերս չունեցող շահարկումներ չանել։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…