Արևը դեռ այսքան մոտ չի եղել.

Shat mot arev

Արևը դեռ այսքան մոտ չի եղել:

 Եվրոպական տիեզերական գործակալությունն (ESA) այսօր հրապարակել է արևի արբանյակային ապարատի` Solar Orbiter-ի, կողմից կատարված արևի առաջին պատկերները: Դա արևին երբևէ ամենամոտ գտնվող արբանյակ տեսախցիկն է։ Երբ կատարվել են լուսանկարները, արբանյակը գտնվել է արևից ընդամենը 77 մլն կմ հեռավորության վրա, դա գրեթե կես հեռավորությունն է Երկրի և աստղի միջև: “Դա կարծես նման լինի, տիեզերանավի կողմից ուղարկված բացիկի` իր ճանապարհորդության մասին:”-ասել է Եվրոպական տիեզերական գործակալության Solar Orbiter Project-ի գիտաշխատող Դանիել Մյուլերը: Արբանյակը արձակվել է 2020 թվականի փետրվարի 10-ին և առաջին անգամ մոտեցել է արևին հունիսի կեսերին: Մյուլլերը նշել է նաև, որ առաջին պատկերները գերազանցել են իրենց սպասելիքները և վստահություն են ներշնչում, որ Solar Orbiter- ը կօգնի գտնել արևի մասին շատ հարցերի պատասխաններ: Հույս կա, որ մոտակա 5 տարում այն ցույց կտա բևեռների պատկերները և նախկինում դեռևս չտեսնված արևի մյուս կողմերը: Solar Orbter-ն ունի 6 աստղադիտակ , որոնք ֆիքսում են արևի պատկերը և 4 սարք, որոնք հետևում են տիեզերանավի շուրջ շրջակա միջավայրը: 2 գործիքներից ստացված տվյալները թույլ կտան գիտնականներին ուսումնասիրել արևային քամին (արևից լիցքավորված մասնիկների հոսք) և թե ինչպես է այն ազդում Արեգակնային համակարգի վրա:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…