BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն եմ.Նիկոլ Փաշինյան

BBC news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պայքարին, Ադրբեջանին մեղադրել է սահմանային իրավիճակի լարման մեջ, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու դիմակ չի կրել այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից  պահանջում էր, որ պարտադիր դիմակ կրեն: Փաշինյանի եւ նախագծի հաղորդավար Ստիվեն Սակուրի հարցազրույցը տեղի է ունեցել տեսակապի միջոցով: 

Նշենք, որ HARDtalk-ը մի նախագիծ է, որի ժամանակ հնչում են առավելապես քննդատական, կոշտ եւ սադրիչ հարցեր: Հարցազրույցը սկսվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման սկզբից, երբ նա 2018-ին ստանձնել է վարչապետի պաշտոնը: Նա հայտնել է, որ նախորդ տարի Համախառն ներքին արդյունը աճել է եւ կազմել է 7,6 տոկոս: Կորոնավիրուսն ընդհատել է մեր թռիչքը, սակայն մենք այն կշարունակենք, ասել է նա: Ընդդիմության քննդատությանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել սեփական կարծիքը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին հարցին, վարչապետը պատասխանել է, որ այդ հարցով զբաղվում են երկրի դատարանները, քննիչները եւ դատախազությունը:

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…