Այստեղ ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի խնդիրն է. Թուրքիա

BT

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան մասում զարգացումների համատեքստում Հունաստանին ու Կիպրոսին աջակցող հայտարարությանը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանն աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ՝ Արևելյան Միջերկրականի»։

Աքսոյը, հիշեցնելով Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, դրանից հետո էլ Հայաստանի՝ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը «չափն անցնելու ու անպատասխանատվություն օրինակ» է որակել։

«Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել»,- ասել է Աքսոյը։

Նա նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ու Կիպրոսի թուրքերի իրավունքներն Արևելյան Միջերկրականում, ու ոչ մի դաշինքի ուժը չի բավարարելու խանգարել դրան։ Նրա կարծիքով՝ ովքեր հակառակն են կարծում՝ նշանակում է՝ պատմությունից դասեր չեն քաղել։

«Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- եզրափակել է Աքսոյը։

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…