Հզոր հայրենիք կառուցելու համար ուժեղ և զարգացած գյուղական համայնքներ ունենալն առաջնային պահանջ է. ԱՀ նախագահ

Arcakh

Մարտունու շրջանի մի շարք համայնքներ կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանձնարարականներս վերաբերում էին հիմնականում միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանն ու սալապատմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 
 
«Ծանոթացել եմ նաև պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Կարմիր շուկայում բազմաբնակարան նոր թաղամասը շահագործման հանձնելուց հետո հարակից տարածքում կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք: Ի դեպ, նորակառույց շենքերն ունեն ապաստարաններ, որոնք խաղաղ պայմաններում կծառայեն մեր մատաղ սերնդի առողջ դաստիարակությանը՝ օգտագործվելով որպես մարզասրահներ:
 
Հզոր հայրենիք կառուցելու համար ուժեղ և զարգացած գյուղական համայնքներ ունենալն առաջնային պահանջ է, որին կհասնենք համատեղ ջանքերով»  ԱՀ նախագահ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…