Բեյրութի նավահանգստում հողի հետազոտումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել

hrtirakocum

Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց Է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:

«Նավահանգստից վերցված հողի տարրալուծումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել»,- ասվում Է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին՛ Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթեւան:

Զոհվել Է 178 մարդ, տուժել՝ շուրջ 6 հազարը, տասնյակները համարվում են անհայտ կորածներ: Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի 12-ից մինչեւ 15 միլիարդ դոլար:

Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ քննիչներն առայժմ չեն կարողացել պարզել պայթյունի պատճառը եւ շարունակում են քննարկել տեղի ունեցածի բոլոր վարկածները: Նա հավելել Է, որ Լիբանանին «անհրաժեշտ Է ստանալ արբանյակների նկարահանումը, որոշելու համար թե պայթյունի պատճառը կարող Էր արդյոք լինել հրթիռը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…