Տիխանովսկայան Եվրոպայի ղեկավարներին կոչ է արել չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

Chndunel

Բելառուսի նախագահ Ալեքեսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսյական տեսաուղերձով դիմել է Եվրոպական խորհրդին: Անգլերեն տեսանյութը հրապարակվել է «Страна для жизни» յութուբյան բլոգում: Տիխանովսկայան Եվրոպային կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները:

Տիխանովսկայան ասել է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները թափանցիկ և արդար չեն եղել, և դրանց արդյունքները կեղծվել են:

«Մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել Բելառուսի քաղաքներում՝ պաշտպանելու իրենց ձայնը, դաժան ծեծի են ենթարկվել, ազատազրկվել են, կտտանքների են ենթարկվել ռեժիմի կողմից, որը կառչել է իշխանությունից: Կան հարյուրավորր վիրավորներ, առնվազն 2 զոհ: Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա, Եվրոպայի կենտրոնում: Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները: Լուկաշենկոն կորցրել է օրինականությունը մեր ժողովրդի և ամբողջ աշխարհի աչքերում», – ասել է Տիխանովսկայան:

Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է, որ ստեղծել է Բելառուսի Ազգային համակարգող խորհուրդ, որը պետք է գլխավորի իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը երկխոսության միջոցով:

«Եվրոպայի պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ձեզ կոչ եմ անում աջակցել Բելառուսի զարթոնքին: Ես բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, կոչ եմ անում հարգել Բելառուսի ինքնիշխանությունը և բելառուսական ժողովրդի ընտրությունը», – հավելել է Տիխանովսկայան:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հայտարարել են այն մասին, որ չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները:

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…