Պոնչիկանոցներ մտած անձանց ոստիկանները բռնել են․ նրանք ձերբակալվել են

Ponchikanoc

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
Օգոստոսի 17-ին Կենտրոն վարչական տարածքում այդպես էլ եղել էր: Ժամը 1-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ երեք դիմակավոր փորձում են գողություն անել Մաշտոցի պողոտայի պոնչիկանոցից: Հերթապահն ահազանգը տարածքում շրջայց իրականացնող կարգախմբերին էր փոխանցում, երբ քաղաքացին կրկին ահազանգեց, թե ոստիկանները նրանց արդեն բռնել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները շրջայցի ընթացքում նկատել էին կասկածելի երեք երիտասարդի, բռնել և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Երիտասարդներից մեկը Հարավարևմտյան թաղամասից էր, մյուսը` Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղից, երրորդը հաշվառված էր Հրազդան քաղաքում:
Լինգով բացել էին պոնչիկանոցի դռները, հյութեր գողացել ու փախել, սակայն Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանները բռնել էին:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…