Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել Իսրայելի վրա

7 hrtir

Ուրբաթ օրը Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները ևս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի ուղությամբ, որոնցից վեցի ընթացքը իսրայելական բանակին հաջողվել է ընդհատել: ՏԱՍՍ-ը գրում է, որ Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) թվիթերյան էջում ասվում է, որ ի պատասխան հրթիռային հարձակման, զինված ուժերը հարվածել են արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թիրախներին:

«Գիշերային  երրորդ հրթիռային հարձակման ժամանակ Գազայից յոթ հրթիռ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Յոթ հրթիռներից վեցը չեզոքացվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով: Ի պատասխան դրան, մենք հարվածեցինք Գազայում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի զինված ուժերի թիրախներին, նաև ստորգետնյա ենթակառուցվածքներին»,- ասված է IDF- ի հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի օրը Իսրայելական բանակը հարձակումներ էր սկսել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի  ռազմական կայանների վրա՝ ի պատասխան հրեական պետության տարածք պայթուցիկով փուչիկների գործարկման: Ավելի ուշ բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր իսրայելական բանակի կողմից ռադիկալների կողմից արձակված երեք հրթիռների ոչնչացման մասին:

 

panorama.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…