Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց. Բելառուսի պաշտպանության նախարար

kkraken

Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց։ Այս մասին ուժային ստորաբաժանումների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Հանդիպման ձայնագրությունը հրապարակել է «Նաշա Նիվա» պորտալը։

«Այն քաղտեխնոլոգները, որոնք գրում են Սվետլանա Տիխանովսկայայի տեքստերը, հարց են բարձրացնում՝ բանակ, դուք ժողովրդի հե՞տ եք։ Արդյոք կկրակե՞ք ժողովրդի վրա։ Մեզ կոչ են անում, այդ թվում՝ Տիխանովսկայան, ով ասում է՝ «մի՛ կատարեք հանցավոր հրամանները»։ Այդ կինը մեզ դավաճանության, օրենքի խախտման կոչ է անում՝ հրամաններ չկատարելու կոչ։ Հանցավոր է, թե հանցավոր չէ (իշխանությունը)… Մենք զինվորականներ ենք։ Պետական համակարգը փլուզված չէ, աշխատում է, նախագահն ընտրվել է»,-հայտարարել է նախարարը։

Նա նշել է, որ քանի դեռ բանակը չի անցել ցուցարարների կողմը, պետությունը հնարավոր չէ փլուզել։

Նրա խոսքով՝ այսօր բանակը ժամապահ է, և զենքի կիրառման կարգի համաձայն՝ ժամապահը ինքնակոչների հայտնվելու դեպքում պետք է տա «Կանգնի՛ր, ո՞վ է» հրամանը և եթե հիշյալ անձը հրաժարվում է կատարել ժամապահի կարգադրությունը և շարունակում է ընդառաջ գնալ, ժամապահը պարտավոր է նախազգուշական կրակոց արձակել։

«Ուստի՝ մենք չենք կրակում՝ սպանելու նպատակով, բայց եթե շարունակվեն անտեսվել կարգադրությունները, ապա մենք դա կանենք»,- հավելել է Խրենինը։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ։

Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։

 

 

 

 

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…