Ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը բուժման մեջ է գտնվում Բեռլինի Charite կլինիկայում, «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա:

Navalni

 Ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը բուժման մեջ է գտնվում Բեռլինի Charite կլինիկայում, «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, կիրակի հայտնել Է ZDF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ն։

Նրա տեղեկատվության համաձայն ՝ հենց դա է թույլ տալիս ապահովել Նավալնիի շուրջօրյա ոստիկանական հսկողությունը Գերմանիայի մայրաքաղաքում: Ընդ որում, ինչպես նշել է Բեռլինում ZDF բյուրոյի ղեկավար Թեո Կոլը՝ «խոսքը Մոսկվայի քաղաքական ահազանգի մասին չէ», բայց  «բյուրոկրատական խորամանկություն է», որը Գերմանիայի իշխանություններին հնարավորություն է տալիս հսկել բլոգերին: «Այն, որ նա պետական իշխանության ներկայացուցիչ չէ, այստեղ ոչ մի դեր չի խաղում», — նշել է հեռուստաալիքը ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այժմ Charite-ի մոտ հերթապահում են երեք ոստիկանական ֆուրգոններ: Մուտքի մոտ շարունակում են գտնվել մոտ երկու տասնյակ լրագրողներ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել պարզաբանել Նավալնիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառները։
a1plus.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…