Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է

qandvel e

ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

❗Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։

🟢Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք։ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ գտնվող լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։

Նախարարը կարգադրեց ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Ապօրինի տաղավարն ապամոնտաժվում է։ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։

Ստուգայցերն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվի՝ օրենքով սահմանված կարգով։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2550987601816587?__xts__%5B0%5D=68.ARA3JooE3Zk4zgXub2yaf-dWHgcXrJOLWlUu-80L0akanJ4i9YlNFlyYhD3CKW4GCRb5LVplS-37NsQ3hInIeZEbci5GN9sBY2kyl2TE7CW8C5ljHb7BvP7AjEeKIHqZ8pMTe4V6al-L7W5SLLOcil7WSEw9xILZcIN9faG6ZkqBRpwsWX5xR_5v6KfpRrPY1FA1YtjqDRnizCuXK4Qez_KqGkkKM-UzKFJoWVbUYU9_nDQPTPFqw_fEobXglnUP5nJfnq2gfqnsCxyu21D69AAGkVbWn79DyT0PUmolLbSpxG5eAMUhIUBhhctqdecKTctuRRnHd-TwEo2j5zsHt4wu3PKf&__tn__=-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…