Թուրքիան ռազմածովային վարժանքներ կանցկացնի հունական Կրետե կղզու հարավում

varjanqner

Թուրքիան օգոստոսի 25-ին հայտարարել է հունական Կրետե կղզու հարավում թուրքական և դաշնակից երկրների (ՆԱՏՕ) ռազմանավերի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարարությունը, գրում է ermenihaber-ը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Թուրքական և դաշնակից երկների ռազմածովային ուժերի նավատորմի նավերը 2020թ. օգոստոսի 26-ին Արևելյան Միջերկրականում փոխգործակցության և համակարգման բարելավման նպատակով համատեղ կանցկացնեն կարճաժամկետ անցումային դասընթացներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Կատելորիզո (Մեիս) կղզու շրջակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր էր հրապարակել, ինչին ի պատասխան Հունաստանը նոր «Navtex» հրապարակեց: Նշյալ ծանուցագրով  Հունաստանը մինչև օգոստոսի 27-ը սեյսմիկ հետազոտություններ է իրականացնելու հունական Կրետե, Կարպատոս, Հռոդոս կղզիների շրջակայքում և Կատելորիզո կղզու հարավում:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Լարվածության թուլացման համար Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը օգոստոսի 25-ին կմեկնի Աթենք և Անկարա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…