Իսրայելը հարվածել է Լիբանանի սահմանին գտնվող «Հըզբոլահ»-ի դիտակետերին

Hzbolah

Իսրայելական պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող «Հըզբոլլահ»-ի դիտակետերին՝ ի պատասխան դրանցից արձակված կրակահերթի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Անցած գիշեր Իսրայելի հյուսիսում կատարվող գործողության ժամանակ Լիբանանի կողմից կրակ է բացվել իսրայելական ուժերի վրա: Մենք պատասխան կրակ բացեցինք, և մեր ինքնաթիռները հարվածեցին սահմանի մոտ գտնվող «Հըզբոլլահ»-ի դիտակետերին», — ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Ավիշայ Անդրայեն հաղորդել էր Լիբանանի հետ սահմանի միջադեպի մասին, որտեղ փշալարերի արգելապատնեշում հայտնաբերվել էր բացված անցուղի: «Ալ-Հադաթ» հեռուստաալիքն իր հերթին, տեղեկացրել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հայտնվել են Լիբանանի սահմանամերձ շրջանների օդային տարածքում:

Երեքշաբթի երեկոյան իսրայելական զինված ուժերը իսրայելական Մանարա գյուղի մերձակայքում գտնվող սահմանային տարածքում ստուգումներ են արել՝ պարզելու, թե արդյոք Լիբանանի տարածքից «Հըզբոլլահ»-ի զինված խմբավորում է ներթափանցել: Իսրայելական զինուժը լուսային հրթիռ էր արձակել  լիբանանյան Հոլա և Մեյս ալ-Ջաբել բնակավայրերի ուղղությամբ:

Բանակի հրամանատարությունը մասնակի տագնապ էր հայտարարել, արգելափակել Գալիլեայի հյուսիսում գտնվող ճանապարհները և բնակիչներին խորհուրդ էր տրվել չհեռանալ իրենց տներից: Ըստ «Ալ-Հադաթ»-ի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է հյուսիսային ռազմական շրջանի շտաբ, որպեսզի անձամբ վերահսկի գործողությունները:

 

panorama.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…