Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող

an xosnak

Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ:

Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:

Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա, պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2871557569612684

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…