Էրդողանի Թուրքիան պետք է կանգնեցվի aravot am

turq

Այս շաբաթ Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները պետք է հավաքվեն եւ քննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։ Համենայնդեպս, այդպես է հայտարարել Բրյուսելի գլխավոր դիվանագետը՝ Ժոզեպ Բորելը։ Դժվար է ասել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, եւ ինչ են փոխելու այդ ենթադրյալ պատժամիջոցները, սակայն պարզ է, որ եվրոպացիների կողմից սխալ հասկացած «կառուցողականությունը», որը նրանք որդեգրել են՝ հաստատապես սխալ են հասկացել եւ հասկանալու նրանք բոլորը, ովքեր, մեղմ ասած՝ տրամադրված չեն խաղալ ըստ կանոնների։ Թուրքերը որոշել են, որ Միջերկրական ծովի Արեւելյան մասում իրե՛նք են հեգեմոնը, իսկ մնացածը պետք է ձայնները կտրեն եւ «հարգեն» նրանց բոլոր ոտնձգություններն ընդդեմ հաստատված միջազգային ծովային սահմանների։ Եվ թուրքերը դա որոշել են այն բանից հետո, երբ որոշել են, որ իրենց անվտանգության սահմաններն ավելի հեռու են, քան Թուրքիայի պետական սահմանները՝ Բալկաններ, Մերձավոր Արեւելք, Կովկաս։ Ավելին, նրանք որոշել են, որ հենց իրենք են առաջնորդում թե՛ բոլոր թյուրքերին, թե՛ բոլոր մուսուլմաններին։ Իրենց այդ մտադրությունների վճռականությունը նրանք դրսեւորում են ուժի եւ արհամարհանքի ցուցադրմամբ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ լավ էր ամեն բան սկսվում. «զրո խնդիր հարեւանների հետ», «հավերժ խաղաղություն», Չավուշօղլուն Անթալիայում երգում էր «We are the World» եւ այլն։ Եվ այս ամենը վերջացավ, քանզի, ըստ թուրքերի՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից, վատն են բոլորը, բացի իրենցից։ Հետեւաբար, բոլորը «բանի պետք չեն», «արժանի չեն», բացի իրենցից։ Դուք համաձայն չե՞ք, այդժամ նրանք գալիս են ձեր հետեւից՝ ապացուցելու, որ դո՛ւք եք մեղավոր, որ դուք սխալ եք, նրանք՝ ճիշտ։

Առավոտ

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…